Բացել լրահոսը Փակել լրահոսը
8B8A8805
A A
Պաշտոնական

Հակոբ Արշակյանը հանդիպել է «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը փետրվարի 24-ին ընդունեց «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովային և ՖՄԻ Հայաստանում գիտահետազոտական կենտրոնի գործառնական ղեկավար Վահե Դանիելյանին:

Նախարարը ողջունեց հյուրերին, նրանց ներկայացրեց նախարարության հիմնական գործառույթները, նշեց, որ Նախարարությունը ձեռնամուխ է եղել զարգացնելու բարձր տեխնոլոգիական ոլորտը, հավելեց, որ ինովացիոն ծրագրերը երբեք այս տեմպով չեն ֆինանսավորվել: 

Ֆիլիպ Մորիսի ներկայացուցիչները նշեցին, որ այստեղ ունեցած իրենց փորձառությունը ցույց է տվել, որ Հայաստանը իսկապես մեծ գիտական ներուժ ունի, ինչում ավելի ու ավելի են համոզվում հայ գիտնականների հետ աշխատելով:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ կազմակերպությունը 8 միլիոն դոլարի ներդրում է արել Հայաստանում՝ գլխավորապես գիտության ոլորտում: Հանրապետությունում գործող տարբեր ինստիտուտներ, գիտահետազոտական կազմակերպություններ, համալսարաններ և ուսումնական ծրագրեր ֆինանսավորվել են կազմակերպության կողմից: 2021 թվականի ընթացքում նախատեսվում է ևս 6-8 միլիոնի ներդրում:

Կազմակերպությունը մտադիր է ընդլայնել իր անձնակազմը Հայաստանում և բացի նորարարական և գիտահետազոտական ուսումնասիրություններից այստեղ փոխադրել նաև գիտական հետազոտությունների արդյունքների վերջնական փորձարկումների փուլը:

Հանդիպման ժամանակ մանրամասն քննարկվել են էկոհամակարգի զարգացմանը միտված կրթական ծրագրերը: