Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga
A A
Սպորտ

«Ատալանտա» - «Ռեալ». իտալացների 3-րդ, իսպանացիների 77-րդ դիմակայությունը. Չեմպիոնների լիգա․Ուղիղ

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում այսօր կկայանան 1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումներից վերջին երկուսը:

Իտալիայի բրոնզե մեդալակիր «Ատալանտան» սեփական դաշտում կընդունի Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալին»: Սա իտալական ակումբի 3-րդ հանդիպումն է իսպանական թիմի հետ: Նախորդ երկուսում «Ատալանտան» հաղթել է «Վալենսիային»՝ 4:1, 4:3: 

«Ռեալը» նախկինում իտալական թիմերի հետ հանդիպել է 76 անգամ, որից 39-ում հաղթանակ է տարել, իսկ պարտվել է 26 խաղում: Վերջին անգամ թագավորական ակումբը մրցել է Միլանի «Ինտերի» հետ, ընթացիկ մրցաշարի խմբային փուլում, և հաղթել է երկու խաղերում՝ 3:2, 2:0:

 

Բուքմեյքերներն այս խաղում նախապատվությունը տալիս են մադրիդյան թիմին: 

Այսօր կկայանա նաև «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ) - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը: Մասնագետներն այս խաղում բացահայտ են համարում անգլիական ակումբի առավելությունը, քանի որ այն 2021 թվականին տարել է 15 անընդմեջ հաղթանակ՝ 11-ը Պրեմիեր լիգայում, 4-ը՝ գավաթային խաղերում: «Բորուսիան», հակառակը, վերջին 5 խաղում տարել է ընդամենը 1 հաղթանակ, այն էլ Գերմանիայի գավաթի խաղարկությունում:

Թիմերը նախկինում հանդիպել են 4 անգամ: Երեք խաղ ավարտվել է անգլիացիների առավելությամբ, իսկ մեկն ավարտվել է ոչ-ոքի:

«Ատալանտա» - «Ռեալ» և «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ) - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումները կմեկնարկեն ուղիղ կեսգիշերին: Խաղերի ուղիղ եթերը այստեղ և այստեղ.