Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimnastika
A A
Սպորտ

Հայտնի են Հայաստանի մարմնամարզության բացարձակ չեմպիոնները

Այսօր կայացել են սպորտային մարմնամարզության Հայաստանի մեծահասակների առաջնության բազմամարտի մրցումները:

Կանանց պայքարում առաջին տեղը 48,8 միավորով զբաղեցրել է Աննա Գրիգորյանը: Մրցանակային 2-3-րդ տեղերը բաժին են հասել համապատասխանաբար Ինեսա Ջաղինյանին (46,5) և Մանե Պողոսյանին (44,0):

Տղամարդկանց մրցաշարում մրցակցությունից դուրս էր փորձառու Արթուր Դավթյանը, որը վեց գործիքների վրա վաստակեց 83, 271 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրեց Գագիկ Խաչիկյանը (78,604), իսկ երրորդը՝ Արմեն Պետրոսյանը (75,600):

Վաղը տեղի կունենան առանձին գործիքների վրա մրցումները: