Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այս տղան, որ մի քիչ էլ երկար մնա, ոչ միայն ՌԴ-ի, աշխարհի բոլոր երկրների հետ վատ հարաբերություններ կունենանք. Մանուկյան (տեսանյութ)

Ես կարծում եմ՝ այս տղան մի քիչ էլ երկար մնա, ոչ միայն Ռուսաստանի, այլ աշխարհի բոլոր երկրների հետ մենք վատ հարաբերություններ կունենանք,-այս մասին Ազատության հրապարակում համակիրների հետ հանդիպումից առաջ լրագրողներին ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Ինչ վերաբերում է Իսկանդերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե այն պայթել է 10 տոկոսով, Մանուկյանն ասում է․

«Մարդ պետք է լինի իդիոտ կամ թշնամի, որովհետև  նա կտրուկ վատացրեց մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ինքը այդ զենքից ոչինչ չի հասկանում։ Չգիտեմ՝ դիտավորյալ արեց Ռուսաստանի դեմ, թե սովորական իր ձևն է, որ ինքը մեղավոր չէ, զենքն է մեղավոր, կամ, որ այդ զենքը գնվել է Սերժ Սարգսյանի ժամանակ, դրա համար վատն է»։

Վազգեն Մանուկյանը նորմալ է համարում նոյեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցածը․

«Եթե դու տանում ես քո հազարավոր երիտասարդներին կրակի տակ ես գցում, ոչնչացնում ես․․․․պատերազմի կեսերից ես կոչ էի անում, որ զինվորականները վերցնեն իշխանությունը, պարզ երևում էր դավաճանությունը, դրանից հետո նորմալ էր, ցանկացած շենք էլ կարելի էր գրավել, ապրի էն ժողովուրդը, որը մտավ այդ շենքերը։ Իսկ ինքն ինչո՞ւ էր գնացել բունկերում թաքնվել: Նույնիսկ ինքն էր հասկանում, թե ինչ պոռթկում կլինի այդ փաստաթղթից հետո»։

Անդրադառնալով  ՌԴ պետդումայի արձագանքին՝ Մանուկյանը նշեց՝ սա ամենամեղմ պատասխանն էր, որ կարող էր լինել. 

«Դուք անընդհատ ուզում եք վիրավորել որևէ երկրի,  լինի Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, ի՞նչ եք մտածում՝ այդ պետության, ժողովրդի արժանապատվությունը վիրավորեք ու պատասխան չստանա՞ք»։

Ըստ Մանուկյանի՝ Նիկոլ Փաշինյանի ամեն մի օրը մեզ մոտեցնում է պատերազմի․

«Այն, ինչ որ կատարվել է արդեն, սարսափելի է, այն, ինչ որ մեզ սպասում է,  ավելի սարսափելի է: Կարող է Սյունիքն էլ կորցնենք, ընդհանրապես ժողովուրդը թողնելու է ու հեռանա: Այն, ինչ որ չհաջողվեց հազարավոր տարիների մեր թնամիներին, հիմա կարող է հաջողվել»:

Մանուկյանը նաև պնդում է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու առաջին օրվանից հետևողականորեն կուրս է գնացել Ռուսաստանից պոկվելու, որը թելադրված է եղել դրսից։ Ինքը միտումնավոր ջարդում է այդ հարաբերությունները, որը ջարդվելու է մեր գլխին, կրակի տակ է ընկնելու Հայաստանը»։

Ըստ Վազգեն Մանուկյանի՝ պետք է կոտրել իշխանության հենարաններին, որոնց թվում է նաև իշխանական խմբակցությունը․

«Պատգամավորների մի մասի վրա կա կոմպրոմատ, Նիկոլ Փաշինյանը վարպետորեն ԱԱԾ-ի հետ կոմպրոմատներ է հավաքել, մարդիկ վախենում են դրանից, երկրորդը՝ կաշառելն է, հանում է պատգամավորից տանում է պաշտոնից, եթե ժողովրդական ուժը հակադրվի, ապա դա կգերազանցի այն վտանգը, որը իրենք ունեն»։