Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

Հնձում ենք այն, ինչ ցանել ենք. քաղաքացիները` ներքաղաքական կյանքի մասին (տեսանյութ)

Ի՞նչ են մտածում քաղաքացիները ներքաղաքական զարգացումների մասին, կա՞ արդյոք կառավարության հրաժարականի պահանջ․այս և այլ հարցերի պատասխանները ստանալու համար «Ա1+»-ը շրջեց մայրաքաղաքում, զրուցեց քաղաքացիների հետ։ 

«Ժողովուրդը լարված է, հիվանդությունը, պատերազմը հասցրին նրան, որ ժողովուրդը վատ վիճակի մեջ է, իսկ ընդդիմության 17 ուժերը իրավիճակն ավելի են խառնում, քան կարող են լավ բան անել»,-նշեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ նկատեց, թե հնձում ենք այն, ինչ ցանել ենք․

«Չթալանեին, այսպես չէր լինի»,-նշեց քաղաքացին։

Հարցվածներից մի կին էլ ընդգծեց՝ իրավիճակը ծանր է, բայց պետք է ապրել ապագայի հույսով։

«Նիկոլ Փաշինյանը պետք  է հեռանա առանց թողնելու, որ ընդդիմությունը ցույցեր անի, հերիք է ինչքան ցուցեր արեցին, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, և թողնի ներքաղաքական իրավիճակը հարթվի, որովհետև թշնամին մեր քթի տակ զորավարժություններ է անում, և այդ իրավիճակը մեզ համար լավ չէ»,-կարծիք հայտնեց մեկ այլ քաղաքացի։

Հարցված քաղաքացիներից մեկն էլ ասաց՝ դեմ է և՛ ընդդիմությանը և՛ իշխանությանը, որևէ մեկից դրական ակնկալիք չունի, այլընտրանքային ուժ ևս այս պահին դաշտում չի տեսնում, ով կկարողանա երկիրը այս իրավիճակից հանել։

Ինչ վերաբերում է ապստամբության կոչերին, քաղաքացիների մեծ մասը ընդգծեց՝ երկրում ստեղծված այս իրավիճակում նման հայտարարութունները ընդունելի չեն։