Բացել լրահոսը Փակել լրահոսը
_X4I9740
A A
Պաշտոնական

Օպերայի և բալետի թատրոնում տակտիկական ուսումնավարժանք կանցկացվի

2021 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 13:00-ին, «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում ԱԻ նախարարության ՓԾ փրկարարական ուժերի վարչության կողմից կանցկացվի «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք:

Ուսումնավարժանքի ընթացքում կաշխատի հրշեջ, շտապօգնության, կոմունալ-էներգետիկ ցանցի վթարավերականգնողական տեխնիկա: Հարակից տարածքի բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ: