A
A
Բարեկարգվում է «Սիրո և հավատի» զբոսայգին
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան ![]()
![]()
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն»
ՀՈԱԿ-ը բարեկարգում է «Սիրո և հավատի» զբոսայգին։Զբոսայգին գտնվում է շոգ կլիմայական պայմաններում։ Ստվեր առաջացնող ծառատեսակները քիչ են, օդի սանիտար համարվող փշատերև ծառեր առհասարակ չկան։ Առկա են միայն պտղատու ծառեր։ Զբոսայգում ոռոգման համակարգը թույլ կտա իրականացնել գրագետ կանաչապատում։
ՀՈԱԿ-ի զարգացման գծով փոխտնօրեն
Kristina Karen Vardanyan
-ն ասում է․ «Հավատարիմ ենք մնում մեր որդեգրած սկզբունքին, կանաչապատում իրականացնում ենք ոռոգման համակարգ ունեցող հատվածներում, որ արդյունք լինի»։Աշխատանքային առաջին փուլում իրականացվել է տարածքում աճող բույսերի չափագրում և վիճակի գնահատում։
Այսպիսով՝ մասնագիտական խումբը որոշել է․
«Սիրո և հավատի» զբոսայգին գտնվում է երկու հանրակրթական դպրոցների միջև, այն միշտ մարդաշատ է։ Այդ պատճառով էլ պուրակի բարեկարգումը ՀՈԱԿ-ի առաջնային անելիքների ցանկում է»։