Բացել լրահոսը Փակել լրահոսը
153328799_1696716663834732_3872810899623634956_o (1)
A A
Պաշտոնական

Քուչակից մինչև Նիգավան ճանապարհահատվածում բուք է

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Աշոցքի և Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Քուչակից մինչև Նիգավան ճանապարհահատվածում բուք է։
Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ, Գորիս-Սիսիան, Գորիս-Շուռնուխ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

 Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: