Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled collage
A A
Սպորտ

Կանանց առաջատարը փոխվեց, իսկ տղամարդկանցը մնաց նույնը. ՀՀ շախմատի առաջնություն

Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում արդեն անցկացվել է 7 տուր:

 

Տղամարդկանց մրցաշարում աղյուսակը 6 միավորով գլխավորում է Հովհաննես Գաբուզյանը, որն այսօր խնդիրներ չունեցավ Զավեն Անդրիասյանի հետ սևերով խաղում: Նրանից կես միավոր քիչ է վաստակել Արման Փաշիկյանը, ով սպիտակներով մեծ դժվարությամբ կոտրեց փսրձառու Տիգրան Լ. Պետրոսյանի դիմադրությունը:

 

Առաջատարներից ետ չի մնում գործող չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը, որը սպիտակներով հաղթեց պատանի գրոսմայստեր Շանթ Սարգսյանին և միավորների քանակը հասցրեց 4,5-ի: Նրան համաքայլ ընթացող Տիգրան Հարությունյանը լարված պայքարում պարտության մատնեց մրցաշարի ետնապահ Լևոն Բաբուջյանին, որը ընդամենը կես միավոր ունի:

 

Վաղը կայանալիք 8-րդ տուրում միմյանց հետ կհանդիպեն երկու առաջատարները: Հովհաննես Գաբուզյանը հանդես կգա սպիտակ խաղաքարերով: Սամվել Տեր-Սահակյանը կմրցի Ռոբերտ Հովհաննիսյանի, իսկ Տիգրան Հարությունյանը՝ Տիգրան Լ. Պետրոսյանի հետ:

 

Կանանց առաջնությունում տեղի ունեցավ առաջատարի փոփոխություն: Աղյուսակը միանձնյա գլխավորող Սուսաննա Գաբոյանը սպիտակներով անսպասելի պարտվեց մրցաշարի նորեկ Աստղիկ Հակոբյանին: Նրան հետապնդող Մարիա Գևորգյանը երկարատև պայքարից հետո, 88-րդ քայլին, հաղթեց Արփինե Գրիգորյանին, վաստակեց 5 միավոր և բարձրացավ 1-ին հորիզոնական:

 

Վաղը կկայանա նախավերջին՝ 8-րդ տուրը: Մարիա Գևորգյանը սևերով կխաղա ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Ավետիսյանի հետ, իսկ Սուսաննա Գաբոյանը կհանդիպի Նարե Առաքելյանին: