Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0141084
A A
Հասարակություն

Ընդդիմությունն ավարտեց այսօրվա հավաքը․ առջևում ավտոերթ է նախատեսված (տեսանյութ)

«ԱԱԾ մեկուսարաններում  տարիներ շարունակ պահվել են ուկրաինացի վարձկան օդաչուներ, որոնց խփում էին Արցախի երկնքում, պահվել ադրբեջանցի զինվորականներ, որոնք դիվերսիոն փորձերի ժամանակ գերի են ընկել, պահվել են լրտեսներ, պահվել են թշնամիներ, այսօր Նալբանդյան 104-ը իշանության  եկած խելագարի պատճառով դարձել է վհուկներ որսացող, դարձել է ՀԴՄ ստուգող, գազի լցակայան ստուգող, սև վերնաշապիկներով ուրվական փնտրող, հայրենքի լավագույն որդիներին մեկուսաններում պահող»,-երթով ԱԱԾ շենքի մոտ հասնելուց հետո հայտարարեց ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը։

Նա նաև պնդեց, որ ԱԱԾ մեկուսարաններում այսօր պահում են նաև հայրենասերներին։ ԱԱԾ սպաներին հորդորեց հիշել անցյալը, դադարել գործիք լինելուց․

«Ժամանակը քիչ է, այլևս չեն ներելու ձեզ երկնքից ձեր ընկերները, այստեղ հավաքված ժողովուրդը»,-հայտարարեց Մանուկյանը։

Իշխան Սաղաթելայնը ևս դիմեց ԱԱԾ աշխատակիցներին․

«Դուք վերջին շրջանում ֆեյք եք փնտրում, մեր երկրում կա մեկ գերագույն գլխավոր ֆեյք, որը ցերեկները լինում է կառավարական առաջին մասնաշենքում, երեկոները կառավարական առանձնատանը, գնացեք նրա հետևից, դավաճան եք փնտրում, պառակտիչ եք փնտրում, հասցեն նույնն է»,-նշեց Սաղաթելյանը՝ պնդելով, որ ԱԱԾ-ն պետք է չեզոքացնի երկրի անվտանգության թիվ մեկ սպառնալիքին, որը ըստ Սաղաթելյանի՝ Փաշինյանն է։

ԱԱԾ-ի մոտից ընդդիմությունը շարժվեց դեպի Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, որտեղ էլ ամփոփեց երթը․

Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ հինգշաբթի օրը մեկնարկելու են ավտոերթեր։

Հիշեցնենք՝ «Հայրենիքի փրկության շարժման» նախաձեռնությամբ Հանրապետության մետրոյի կայարանի հարեւանությամբ, Արամ Մանուկյանի արձանի մոտից այսօր մեկնարկեց երթ՝ դեպի Ոստիկանություն, ապա ԱԱԾ։ 

Ոստիկանության մոտ նրանք ոստիկանապետ Վահե Ղազարյանինպահանջ ներկայացրին իջնել և բացատրություն տալ օրվա ընթացքում տեղի ունեցածի համար, երբ բերման էր ենթարկվել 58 քաղաքացի։

Վահե Ղազարյանը հեռակա փոխանցեց, որ հանդիպում կլինի, բայց ոչ այսօր և ոչ նման պայաններում։