Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե քարտեզ գծեմ, որ Արարատը ՀՀ տարածքում է, GPS-ը Արարատը Հայաստանի տարածք կգցի․ Գալչյան (տեսանյութ)

«Երեք ամիս առաջ հրավիրել են Կադաստրի կոմիտե, այսօրվա վիճարկելի սահմանների տարածքների հետ կապված, նախնական հետազոտությունը կատարել եմ, բայց ցավոք սրտի, մանրակրկիտ ուսումնասիրության համար փակ արխիվները հասանելի չեն ինձ համար: Սակայն այն հողերի մասին, որ քսանական թվականներին Մոսկվայի կողմից հանձնվել են Ադրբեջանին, Ազգային արխիվում բավական նյութեր եմ գտել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը:  

Ռուբեն Գալչյանը շուրջ քառասուն տարի է ուսումնասիրում է հին քարտեզներն ու Հայաստանի մասին ավելի քան քսան ատլասներ և գրքեր է հեղինակել, մասնավորապես՝ «Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ», «Ադրբեջանական պատմա-աշխարհագրական զեղծարարությունները»՝ պատմամշակութային և քարտեզագիտական ուսումնասիրությունը, «Հայ քարտեզագրության պատմությունը մինչև 1918 թվական» և այլն:

«Ես ինքս 1983 թվականին մեքենայով անցել եմ , և մեքենավարն ինձ ասում էր այստեղ մտանք Ադրբեջան, հիմա հետ եկանք Հայաստան, Շուրնուխի գյուղի մեջտեղից սահման է անցնում, հետո քսան կիլոմետր Ադրբեջանի տարածքով ենք անցնում ու հետ գալիս Հայաստան: Դա բոլորը գիտեին: Ինչպես Խորհրդային Միությունը ժողովրդին խաբում էր, որ Առաջին Հանրապետությունը գողերի ու ավազակների կառավարություն էր, նույնն էլ քարտեզներով էին խաբում: Այսօր խոսում են GPS -ով քարտեզագրման մասին: GPS-ը հասարակ մի գործիք է, որը թղթի վրա  գծած գիծ-ը հողի վրա ցույց է տալիս: Եթե քարտեզը սխալ ես գծել, սխալ է ցույց տալիս: Եթե ես մի քարտեզ գծեմ, որ Արարատը Հայաստանում է գտնվում,  GPS-ը ցույց կտա, որ Հայաստանում է գտնվում: GPS-ը շատ ապուշ, բայց արագ ու ճշգրիտ գործող սարք է»,- ասում է քարտեզագետը: 

Մանրամասները՝ տեսանյութում