Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե Փաշինյանն էդքան վստահ է իր ֆրակցիայի վրա, թող հրաժարական տա․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

«Հայրենիքի փրկության» շարժման նախաձեռնությամբ Հանրապետության մետրոյի կայարանի հարեւանությամբ, Արամ Մանուկյանի արձանի մոտից մեկնարկել է երթ դեպի ԱԱԾ։ Երթը շարժվում է՝ «Հայաստանն առանց Նիկոլ, Նիկոլ դավաճան վանկարկումներով»։

Մինչ երթի մեկնարկը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադարձավ արտահերթ ընտրություններ անցկացնելու Նիկոլ Փաշինյանի առաջարկին.

«Նիկոլի արտահերթ ընտրությունների առաջարկը նույնն է, ինչպես Ալիեւի ու Էրդողանի առաջարկը։ Ինքը Հայաստանում իշխանություն չունի,- հայտարարեց Շարմազանովը և հավելեց.

«Երկրորդ, էդ ի՞նչ ձեւի արտահերթի առաջարկ էր. ուլտիմատումներո՞վ: Ասում է՝ ղազագիր ստորագրեք, որ չեք առաջադրվի, նոր: Բա, եթե էդքան վստահ է իր ֆրակցիայի վրա, թող հրաժարական տա, օրենքով սահմանված կարգով խորհրդարանական ուժերը կորոշեն՝ նոր վարչապետ ընտրել, թե ոչ: Բա եթե ինքը գիտի, որ ինքն ամենամեծ վարկանիշն ունի, ինչից է վախում: Իրականում իր վարկանիշը բարձր է, բայց Ադրբեջանում, ոչ թե Հայաստանում: Ես համոզված եմ, հայ ժողովուրդն այնքան արժանապատվություն ունի, որ Ալիեւի առաջ ծնկի եկած մեկին չի կարող պատկերացնել իր ղեկավար: Իսկ ուլտիմատումներով արտահերթի չեն գնում: Ինքը պետք է հեռանա»,-ասաց Շարմազանովը: