Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էդմոն Մարուքյան1
A A
Պաշտոնական

«Պարոն Բաալենը գտնում է, որ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը պետք է պահպանվի՝ կոչ անելով արձակել գերիներին»․ Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Քիչ առաջ ստացա «Եվրոպայի Ազատականների և Ժողովրդավարների Դաշինքի («ALDE» - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական խումբ, «Renew Europe» - Եվրախորհրդարանի քաղաքական խումբ)» նախագահ Հանս վան Բաալենի պատասխանն իմ նամակին՝ կապված հայ գերիների վերադարձման հետ։

Պարոն Բաալենը գրում է, որ հետևում է գործընթացին և գտնում, որ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը պետք է պահպանվի՝ կոչ անելով արձակել գերիներին, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ տուն։
 
Նա նաև գտնում, է որ տարածաշրջանում խաղաղության երկխոսությունը պետք է վերսկսվի ու աջակցություն հայտնում խաղաղություն բերող միջազգային առաքելությունների իրականացմանը՝ կոչ անելով տարածաշրջանի հարևան ուժերին ձեռնպահ մնալ այնպիսի ներգրավումից, որը կարող է բերել բռնության հետագա էսկալացիայի»։
 
Возможно, это изображение (1 человек)
Нет описания фото.