Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հայկական հեռուստատեսության առաջին հաղորդավարը տոնում է իր տարեդարձը

1956 թվի նոյեմբերի 29-ին՝  Խորհրդային Հայաստանի օրվա առիթով հեռուստաէկրաններից առաջին անգամ հնչեցին հանրապետական ստուդիայի ազդականչերը: Երևանցիներին բարի երեկո մաղթեց  հաղորդավարուհի Նարա Շլեպչյանը ։

Հայաստանի  հեռուստատեսության առաջին հաղորդավարը այսօր դարձավ 86 տարեկան:

Նա այսօր իր ծննդյան օրը  նշել է  Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայի հաղորդավարական բաժնի ուսանողների հետ,  կիսվել  իր բազմամյա հեռուստատեսային փորձով, խորհուրդներ տվել ապագա հաղորդավարներին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

«Ա1+»-ը շնորհավորում է Նարա Շլեպչյանին՝  միանալով բոլոր բարեմաղթանքներին։