A
A
Բյուրականի աստղադիտարանի գործունեությունը 2020թ-ի ընթացքում՝ համավարակի և պատերազմի պայմաններում (տեսանյութ)
Այսօր՝ փետրվարի 23-ին, ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) հրավիրվել էր մամուլի ասուլիս` նվիրված ԲԱ 75-ամյակին։ Բանախոսն էր ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը։
Ա․ Միքայելյանը լրագրողներին ներկայացրեց ԲԱ գործունեությունը 2020թ-ի ընթացքում՝ համավարակի և պատերազմի պայմաններում, ապա անդրադարձավ ԲԱ ներկայիս գիտական և գիտակազմակերպական գործունեությանը, 2021թ․ և առաջիկայում նախատեսվող ծրագրերին և, իհարկե, խոսեց ԲԱ 75-ամյակին նվիրված միջոցառումների մասին։ Ասուլիսի ավարտին լրագրողները հնարավորություն ունեցան հնչեցնելու իրենց հետաքրքրող հարցերը։