Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հովհաննես Բաբուջյանն ու Սուսաննա Գաբոյանը միավոր կորցրին, բայց պահպանեցին 1-ին տեղերը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է Հայաստանի շախմատի բարձրագույն խմբի առաջնությունը: 

Տղամարդկանց մրցաշարում կայացած 6-րդ տուրը մեծ փոփոխություններ չբերեց մրցաշարային աղյուսակում, քանի որ բոլոր առաջատարները ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Միանձյա առաջատար Հովհաննես Գաբուզյանը հաշտություն կնքեց Սամվել Տեր-Սահակյանի հետ, իսկ նրան հետապնդող Արման Փաշիկյանը՝ Լևոն Բաբուջյանի հետ: Շախմատիստները վաստակել են համապատասխանաբար 5 և 4,5 միավոր ու շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրանց հաջորդում են հինգ շախմատիստ, որոնք ունեն 3,5-ական միավոր:

Վաղը կայանալիք 7-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը կխաղա 9-րդ հորիզոնականում գտնվող Զավեն Անդրիասյանի հետ, իսկ Արման Փաշիկյանի մրցակիցը կլինի մրցաշարի ետնապահներից մեկը՝ Տիգրան Պետրոսյանը:

Կանանց մրցաշարի առաջատար Սուսաննա Գաբոյանն ընթացիկ տուրում սևերով ոչ-ոքի խաղաց ՖԻԴԵ-ի վարպետ Սիրանուշ Ղուկասյանի հետ և վաստակեց 4,5 միավոր: Նրան անմիջապես հետապնդող Վերոնիկա Խաչատրյանը պարտվեց Նարե Առաքելյանին և ձեռքից բաց թողեց առաջատարին հավասարվելու լավ հնարավորությունը: Մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական բարձրացավ գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը, որը սպիտակներով հաղթեց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանին և վաստակեց 4 միավոր:

Վաղը նախատեսված 7-րդ տուրում Սուսաննա Գաբոյանը սպիտակներով կխաղա 8-րդ տեղում գտնվող Աստղիկ Հակոբյանի հետ: Մարիա Գևորգյանը կհանդիպի մրցաշարի ետնապահ Արփինե Գրիգորյանին: