Բացել լրահոսը Փակել լրահոսը
ավտոճանապարհ
A A
Պաշտոնական

Տաթևի խաչմերուկից մինչև Գորիս ավտոճանապարհի հատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Մ-2, Սիսիան-Գորիս ավտոճանապարհի կմ223-կմ229 հատվածը՝ Տաթևի խաչմերուկից մինչև Գորիս‚ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կապանի տարածաշրջանի, Գորիս-Սիսիան, Գորիս-Շուռնուխ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են երթևեկության համար:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

 Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։