Հայկական կողմը շահագրգռված է ընդլայնելու 102-րդ ռուսական ռազմաբազայի ներուժը․ Վաղարշակ Հարությունյանը՝ РИА Новости-ին
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հարցազրույց է տվել ռուսական ria.ru-ին, որի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի։
Խոսելով Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայից՝ նա նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է դրա ներուժի ընդլայնման ու մեծացման հարցում։
«Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազայի ընդլայնման և ամրապնդման հարցը միշտ եղել է օրակարգում, և դա հայկական կողմին միշտ հետաքրքրել է այն պարզ պատճառով, որ բազան իր ամբողջ կազմով ներառված է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի զորքերի (ուժերի) համատեղ խմբում և, հետևաբար, բազայի կարողությունների ընդլայնումն ինքնաբերաբար ենթադրում է Կովկասյան տարածաշրջանում երկկողմանի հիմքերով գործող համատեղ խմբի կոլեկտիվ անվտանգության ներուժի ավելացում»,- ասել է նա։
Հարցազրույցն ամբողջովին՝ այստեղ