Բացել լրահոսը Փակել լրահոսը
20210222_112544
A A
Պաշտոնական

Ինչու հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի․ պաշտոնական պարզաբանում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը  պարզաբանում է տարածել՝ ինչու էր IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում  հայկական ընկերությունների  տաղավարը դատարկ։

Ցուցանմուշների  բացակայության վերաբերյալ նախարարությունը տեղեկացնում է. 

«Ցուցանմուշների տեղափոխման ընթացքում առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։ 

Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է  ծառայողական քննություն։ 

Չնայած առաջացած խնդիրներին՝ հայկական ռազմարդյունաբերական ընկերությունները տեղում արդյունավետ աշխատանք են տանում. կապեր են հաստատում միջազգային գործընկերների հետ, բացահայտում են նոր հնարավորություններ և շուկաներ,  ուսումնասիրում են միջազգային փորձը ռազմական տեխնիկայի ոլորտում»։