Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դատարանը մերժել է Բեքարյանին կալանավորելու միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով․ փաստաբան (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը ոչ իրավաչափ է ճանաչել «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանի ձերբակալությունը, ինչպես նաև մերժել է ԱԱԾ քննիչի՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը։ Այս մասին վճռի հրապարակումից հետո լրագրողներին հայտնեց Բեքարյանի փաստաբան Գոռ Միքայելյանը։

 Փաստաբանը մանրամասնեց՝  կալանքի միջնորդության մեջ որպես հիմնավորում ԱԱԾ քննիչը նշել էր քննությունից թաքնվելը, քննությանը խոչընդոտելը, նոր հանցանք կատարելը

«Դատարանը մերժել է միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, հետևաբար կարծում եմ, անդրադարձած չի լինի կալանավորման հիմքերին»,- ասաց Միքայելյանը։

Փաստաբանի խոսքով՝ օբյեկտիվ դատարանը չէր կարող Բեքարյանի առնչությունը հաստատված համարել

«Իսկ առնչության հիմքում ընդամենը դրված է IP հասցեի համընկնում, ինչը կարող է լինել բոլոր անձանց հետ, ովքեր օգտվում են VPN համակարգից»,- ասաց փաստաբանը։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե «Gagik Soghomonyan» ֆեյք օգտահաշիվը շարունակում է գրառումներ կատարել, այս հանգամանքն արդյո՞ք քննության առարկա դարձել է, փաստաբանն արձագանքեց, թե  քննիչը փորձել է ցույց տալ, որ գործում է հանցավոր խումբ, որի անդամների մի մասը կալանավորված է, մյուսները՝ ոչ, և կալանավորվածների ցուցումներով՝ կեղծ օգտատեր Գագիկ Սողոմոնյանը հրապարակումներ է անում, սակայն դատարանն էլ փաստեց, որ Բեքարյանը որևէ առնչություն չունի դրա հետ։

Ըստ փաստաբանի՝ քանի որ «Գագիկ Սողոմոնյան» օգտահաշիվը վերջին օրերին գրառումներ է կատարել ԱԱԾ տնօրենի մասին, իսկ ԱԱԾ-ում կարծում են, որ Կարեն Բեքարյանը կապ ունի այդ ֆեյք օգտատիրոջ հետ, ապա Արմեն Աբազյանն անձնապես շահագրգռված է լինելու, որպեսզի պատժի պարոն Բեքարյանին

«ԱԱԾ-ն չի կարող այս գործը քննել օբյեկտիվերոն, հավանաբար ես կմիանամ իմ գործընկերների՝ բացարկի միջնորդությանը»,- ասաց նա։