Բացել լրահոսը Փակել լրահոսը
153241263_4133708173330293_6453505679836495185_o
A A
Պաշտոնական

Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության այսօր ևս արգելել է իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ

Որոնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով. այդ մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Փետրվարի 15-ից որոնողական աշխատանքներ չեն իրականացվում:

Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության այսօր ևս արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ:

Սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով:

Նշենք, որ մինչ այս պահը հայտնաբերվել է ընդհանուր 1485 զինվորական ու քաղաքացիական անձանց աճյուններ: