Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ և հավասարվեց առաջատար «Արարատին»

Հայաստանի ֆուտբոլի VBET Պրեմիեր լիգայի 6-րդ տուրից հետաձգված «Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» խաղն ավարտվեց դաշտի տերերի կանային հաղթանակով:

 

Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց փյունիկցի Նիկիտա Տատարկովը: Այս ձմռանը «Արարատ-Արմենիա» տեղափոխված Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը մինչև ընդմիջումը հետ բերեց մեկ գնդակը, իսկ երկրորդ կեսի 51-րդ րոպեին մեր ազգային թիմի մյուս անդամ Վբեյմար Անգուլոն խփեց երկրորդ վճռական գոլը՝ 2:1:

Այս հաղթանակից հետո գործող չեմպիոնը վաստակեց 21 միավոր և հավասարվեց առաջին հորիզոնական բարձրացած Երևանի «Արարատին»: «Փյունիկն» երրորդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում, ընդ որում առաջին անգամ Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ:

Մրցաշարի առաջիկա խաղերը կկայանան փետրվարի 24-ին և 25-ին: «Արարատ-Արմենիան» կհանդիպի հենց «Արարատի» հետ: