Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis 21.02.
A A
Սպորտ

Նովակ Ջոկովիչը՝ Ավստրալիայի թենիսի 9-ակի չեմպիոն

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մրցաշարի եզրափակիչ խաղում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը երեք սեթում վստահ հաղթել է 4-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիլ Մեդվեդևին՝ 7:5, 6:2, 6:2:

Հանդիպումը տևել է 1 ժամ 53 րոպե: 33-ամյա սերբ թենիսիստն իր մրցակցին հիմնականում գերազանցել է վճռորոշ հարված հասցնելու մեջ՝ 7-2:

Նովակ Ջոկովիչը նվաճել է իր թվով 18-րդ «Մեծ սաղավարտը», այդ թվում 9-րդը Ավստրալիայի բաց առաջնությունում: Նա այս ցուցանիշով բավականին առաջ է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերից, որը 6 անգամ է հաղթել Մելբուռնի կորտերում: