Բացել լրահոսը Փակել լրահոսը
609a1bf31e29e3796707cbd343294d6e
A A
Պաշտոնական

Ջրափրկարարները Սեւանից դուրս են բերել ջրահեղձված քաղաքացու դին

Փետրվարի 20-ին, ժամը 09:40-ին Շորժա գյուղի հյուրատան մոտկայքում՝ ափամերձ տարածքում, կորած քաղաքացու
որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության
հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Խ․ Մ․-ի (ծնված 1962 թ.) դին:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին, ժամը 14:20-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի հյուրատան մոտ՝ ափամերձ տարածքում, քաղաքացի է ջրահեղձվել. դին դուրս բերելու համար
անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

ԱԻՆ