Բացել լրահոսը Փակել լրահոսը
uic
A A
Քաղաքականություն

ԻՔՄ-ն հաշվել է ընդդիմության հանրահավաքի մասնակիցների թիվը

Ներկայացնում ենք ԻՔՄ հաղորդագրությունը փետրվարի 20-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

Այսօր՝ փետրվարի 20-ին, ժամը 15։00-ից Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմության՝ «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքը։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 15։40-ի դրությամբ Ազատության հրապարակում գտնվել է 12 000 մարդ։ Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Նշենք, սակայն, որ հանրահավաքի մասնակիցների մի մասը, եղանակային պայմանների պատճառով, պատսպարվել էր հրապարակին հարակից սրճարանների ծածկերի տակ։ Տեղում իրականացված մեր հաշվարկի տվյաներով, այդպիսի մասնակիցների քանակը կազմել է շուրջ 800:

Դրոնով արված լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։ Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։