
A
A
Մեր պետության դեմ հայտարարված ճակատամարտը այսօր շարունակվել է Երևանի կենտրոնում․ Արման Բաբաջանյան
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Հայաստանի դեմ թշնամու սանձազերծած պատերազմը չի ավարտվել: Արտաքին ուժերի ոռոգմամբ մեր պետության դեմ հայտարարված ճակատամարտը այսօր շարունակվել է Երևանի կենտրոնում:
Քանի որ իշխանությունը չի կարողանում պաշտպանել Հայաստանի պետականությունը, ժողովրդավարությունն ու անվտանգությունը այդ գործը անհապաղ իրենց վրա պետք է վերցնեն հայկական քաղաքական կուսակցությունները:
Բոլոր օրինական միջոցների գործադրմամբ պետք է անողոք պայքար սկսել Հայաստանի և հայ ժողովրդի թշնամիների դեմ:
Ներում չի լինելու ներքին ալիևների և էրդողանների նկատմամբ:
Բոլոր ողջամիտ և հայաստանամետ գործիչներին և քաղաքական կուսակցություններին՝ Ի ԳՈՐԾ»: