Բացել լրահոսը Փակել լրահոսը
152515765_3916457221752477_7056750288659818491_o
A A
Պաշտոնական

Վահան Քերոբյանն այցելել է Երևանի շոկոլադի գործարան

Վահան Քերոբյանն այցելել է Երևանի շոկոլադի գործարան՝ ծանոթանալու ընկերության գործունեությանը և խնդիրներին։
 
160 անուն արտադրանք թողարկող և 16 երկրներ արտահանող (Ռուսաստան, Վրաստան, Բելգիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Իսրայել, Ուկրաինա, Չինաստան, Ղազախստան, Թուրքմենիա, Բելառուս, Էստոնիա, Մոնղոլիա, Շվեդիա, Ավստրիա, Հոլանդիա) ընկերությունը 2020թ․ դժվարություններ է կրել, արդյունքում 2019-ի համեմատ իրացման ծավալները նվազել են 15,7%-ով։ Այդուհանդերձ, բաժնետերերի կողմից կատարվել է 100,0 մլն դրամի կանոնադիր կապիտալի համալրում։
 
Գործարանը նախաձեռնել է տեղական մրգերից չրերի, շոկոլադապատ չրերի ու չրերի հիմքով այլ կոնֆետների արտադրության ծրագիր, որի իրականացման արդյունքում զգալիորեն կմեծանան արտադրության և իրացման ծավալները և կստեղծվի շուրջ 400 նոր աշխատատեղ։ 2021թ․ նախատեսվում է ընդլայնել արտահանվող երկրների աշխարհագրությունը և քառապատկել արտահանման ծավալները՝ հասցնելով շուրջ 6,0 մլն ԱՄՆ դոլարի։
 
Վահան Քերոբյանը և գործարանի հիմնադիր տնօրեն Սոս Սահակյանը քննարկել են ծրագրի իրականացմանն առնչվող խնդիրների լուծման հնարավորությունները։