Յուրի Դավթյանի հիշատակին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄեկ տարի առաջ կյանքից հեռացավ դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Յուրի Դավթյանը։ «Երաժշտությունն ինձ համար ճակատագիր դարձավ այն օրը, երբ ռադիոյով լսեցի Ավետ Գաբրիելյանի ջութակի նվագը»,- ասում էր Յուրի Դավթյանը:
Ուսանեց Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժնում, հետո ավարտեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային դիրիժորության և թեորիայի բաժինները և այն, ինչ սովորեց ժամանակին իր ուսուցիչներ Կոնստանտին Սարաջևից, Միքայել Թավրիզյանից ու Գեորգի Տիգրանովից, փոխանցեց իր սաներին:
Յուրի Դավթյանը ղեկավարել է Խորհրդային երկրի ամենահեղինակավոր նվագախմբերը՝ Մոսկվայի Մեծ թատրոնի նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի Մարինյան նվագախումբը, Սարատովի օպերայի և բալետի թատրոնի նվագախումբը։ Երկար տարիներ եղել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը, ղեկավարել է ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախումբը և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի նվագախումբը:
Դիրիժորի սան Սերգեյ Սմբատյանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սիրելի մանկավարժի 90-ամյակի առիթով հոբելյանական համերգ էին կազմակերպել, որից առաջ «Ա1+»-ը զրուցել էր Յուրի Դավթյանի հետ։