Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shirak - lori
A A
Սպորտ

«Լոռի ՖԱ»-ն հաղթեց «Շիրակին» և գլխավորեց Պրեմիեր լիգայի աղյուսակը

Հայաստանի VBET ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում այսօր կայացավ 6-րդ տուրի հետաձգված «Շիրակ» - «Լոռի ՖԱ» խաղը:

Գյումրիի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց վանաձորցի ֆուտբոլիստների նվազագույն հաղթանակով: Միակ գոլը խաղի 90+2 րոպեին խփեց Եվգենի Սկոբլիկովը:

«Լոռի ՖԱ»-ն այս հաղթանակից հետո վաստակեց 20 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նրան հաջորդում է «Նոան», որն ունի 19 միավոր: «Շիրակը» 5 միավորով զբաղեցնում է նախավերջին՝ 8-րդ տեղը: