Բացել լրահոսը Փակել լրահոսը
սերժ5
A A
Պաշտոնական

2021-ի փետրվարի 20-ը ևս կարող է դառնալ հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի սկիզբ․ Սերժ Սարգսյանի գրասենյակ (տեսանյութ)

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի Ֆեյսբուքյան էջի գրառումը․

««1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի պահն էր:

1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց որոշում, որով արտահայտում էր արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը: Երեք տասնամյակ առաջ Արցախի արդար պահանջին ու պայքարին միացավ ողջ հայությունը: Այդ պատմական շրջադարձային իրադարձության օրը Արցախի Հանրապետությունն իրավամբ հռչակել է Արցախի վերածննդի օր»:
20.02.2018թ.
Սերժ Սարգսյան
 
2021թ. փետրվարի 20-ը ևս կարող է դառնալ հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի սկիզբ»: