Բացել լրահոսը Փակել լրահոսը
զինվորների մարմիններ
A A
Պաշտոնական

Արդեն 5-րդ օրն է՝ դադարեցված են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները

Եղանակների անբարենպաստ պայմանների պատճառով, արդեն 5-րդ օրն է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում դադարեցված են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները, քանի որ տեղացած առատ ձյան և մառախուղի պատճառով այս օրերին որոնումներն արդյունք չեն տալիս:
 
ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ փրկարար ջոկատները որոնողական աշխատանքները կվերսկսեն հաջորդ շաբաթվանից:
 
Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է 1485 զոհված զինծառայողների(ռազմագործողությունների մասնակից) և քաղաքացիական անձանց աճյուններ: