Բացել լրահոսը Փակել լրահոսը
150278224_2881458452095265_1311953054389373221_n
A A
Պաշտոնական

Հաշվառման գործընթացն ավարտելուց հետո ամենագնացների վերաբաշխումն արագ կկազմակերպվի․ ԱՆ

Անդրադառնալով YEREVAN.TODAY կայքում հրապարակված «Միջպետական խնդիրներ՝ մաքսանենգ ճանապարհով բերված ամենագնացների պատճառով» վերտառությամբ նյութին՝ ստորև ներկայացնում ենք դիտարկումներ ու պարզաբանում որոշ կետերի վերաբերյալ:
 
Հարկ է նշել, որ 2020 թվականի դեկտեմբերին Հայաստան ներմուծված շտապօգնության՝ TOYOTA Land Cruiser HZJ78 մոդելի ամենագնացները շուտով կշահագործվեն ու կծառայեն նպատակին:
 
Գնումների գործընթացն իրականացվել է հրատապության կարգով՝ ելնելով պատերազմական իրավիճակից: Մեքենաները բարձր ֆունկցիոնալություն ունեն, նախատեսված են լեռնային, ճահճային տարածքների համար, ինչն այսուհետև թույլ կտա ապահովել հասանելիություն հանրապետության բոլոր մարզերում, նաև՝ Արցախում: Դրանց ձեռք բերման նպատակն արտակարգ իրավիճակների ու պատերազմի ժամանակ անխափան «շտապօգնություն» ապահովելն է:
 
Ամենագնացները նաև բաժանվելու են սահմանամերձ, բարձր գոտիականություն ունեցող մարզերին: Առայժմ TOYOTA Land Cruiser HZJ78 մոդելի մեքենաները ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության ազգային կենտրոնի» բակում են: Հաշվառման փուլն ավարտվելուց հետո դրանք կբաշխվեն՝ ըստ ՀՀ կառավարության որոշման:
 
Առողջապահության նախարարություն