Վարդենյաց լեռնանցքը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Վարդենյաց լեռնանցքը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Գավառի (Մ-10, կմ13-կմ20) տարածաշրջանում, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում, Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Ապարան-Քուչակ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Մարտունի-Վարդենիս, Կարմրաքար-Քաջարան ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: