Բացել լրահոսը Փակել լրահոսը
151596673_1958375427638390_5580593600979632502_n
A A
Պաշտոնական

Վիրահայ հասարակայնության ներկայացուցիչները ծաղիկներ խոնարհեցին Հովհաննես Թումանյանի շիրմաքարին

Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․

«Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան 152-ամյակի կապակցությամբ վիրահայ հասարակայնության ներկայացուցիչները այցելեցին Հայ գրողների և հասարակական գործիչների «Խոջիվանք» պանթեոն։

Ծաղիկներ խոնարհվեցին Հովհաննես Թումանյանի շիրմաքարին, իսկ Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը մատուցեց հոգեհանգստյան կարգ։
 
Այնուհետև, թբիլիսահայ բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանի սկիզբ դրած ավանդույթի համաձայն՝ գիրք նվիրելու տոնի շրջանակներում ներկաներին նվիրվեցին գրքեր»։