Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանին կարող է հեռացնել այն մարդը, ով բերել է. Մերուժան Հովհաննիսյան (տեսանյութ)

Խորհրդային շրջանի քաղբանտարկյալ, հրապարակախոս Մերուժան Հովհաննիսյանը համաձայն չէ այն հայտարարությունների հետ, թե Նիկոլ Փաշինյանը ստորագրել է կապիտուլյացիա․

 «Կապիտուլյացիա նշանակում է՝ պատերազմող երկրներից մի կողմի՝ հաղթող կողմի, թելադրանքով հանձնվում է երկրի պետությունը և նրա զինված ուժերը։Եթե նման բան է լինում, ապա տվյալ երկրի վարչական շենքի գագաթին կանգնեցվում է հաղթող դրոշը, ՀՀ-ի վարչական շենքերի վրա չէր կարող կանգնել ադրբեջանական դրոշը, քանի որ այդ պետությունը կա, և զորքը չի հանձնվել թշնամուն»,-նշում է նա՝ հավելելով՝ զորքը չի պարտվել, այլ ստորագրվել է փաստաթուղթ փոխհամաձայնության պայմաններում։

Հովհաննիսյանն  ասում է՝ Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը միմյանց վրա ձնագնդիներ գլորերով ոչնչի չեն հասնի, երկուսն էլ սխալ են․

«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ նախորդ երկու նախագահները ստորագրել են, ես եկել, հանձնել եմ, որքանով է ճիշտ կամ սխալ՝ այլ հարց է, մեզնից ոչ մեկը այդ փաստաթղթին ծանոթ չէ»։

Ինչ վերաբերում է ներքաղաքական զարգացումներին, Հովհաննիսյանն ասում է՝ Նիկոլ Փաշինյանին կարող է հեռացնել այն մարդը, ով բերել է,  իսկ ընդդիմության այսօրվա կազմակերպած հանրահավաքները ի զորու չեն վարչապետին հեռացնելու․

«Երկիրը մնում է իր տեղում, իշխանությունը կայուն աշխատում է»։

Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Գարեգին Նժդեհի արձանի դուրսբերման վերաբերյալ ադրբեջանական կողմի ներկայացրած պահանջին։ Նրա խոսքով՝ Գարեգին Նժդեհի արձանը պետք է մնա իբրև մեր հավաքական հաղթանակները խորհրդանշող դիմանկար։