Դատախազությունից վճռաբեկ բողոք է ստացվել արդարացված Արմեն Ղազարյանի գործով
Աջակցիր «Ա1+»-ինԴատախազությունը Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել արդարացված Արմեն Ղազարյանի գործով։ Դատախազությունը պահանջում է բեկանել վերաքննիչ դատարանի կայացրած ակտը եւ գործն ուղարկել ստորադաս ատյան՝ նոր քննության։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Արմեն Ղազարյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը։
6 տարի 3 ամիս անազատության մեջ գտնվելուց հետո նախորդ տարվա հուլիսի 1-ին Արմեն Ղազարյանը Վերաքննիչ դատարանի կողմից արդարացվել էր։ Նա մեղադրվում է 2000 թ-ին Դոնի Ռոստովում տեղի ունեցած տարբեր հանցագործությունների կատարման մեջ: Գործը Հայաստանում վերաբացվել էր 2011թ-ին: Արմեն Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ավազակության, մարդու առևանգման, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ։
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով Արմեն Ղազարյանը առաջադրված երկու մեղադրանքներով արդարացվել էր, իսկ մեկով դատապարտել 6 տարի 6 ամսվա ազատազրկման։
Պաշտպան Հայարփի Սարգսյանը եւ սպասում էր գործի նման ընթացք, եւ՝ ոչ։
« Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարիներ շարունակ առաջին ատյանում էր կանգ առել գործը ու կարծես միտում չկար ավարտին հասնելու։ Ի վերջո, հեղափոխությունից հետո այն հասավ Վերաքննիչ դատարան, կարծում էի, որ պետությունը ուշքի կգա։ Այնուամենայնիվ, մյուս կողմից, քանի որ մեղադրանքները շինծու էին , հնարավոր էի համարում այսպիսի սցենար, այսպիսի զարգացում»,- ասաց Հայարփի Սարգսյանը։
Երեք ամսվա ընթացքում պարզ կդառնա Վճռաբեկ դատարանը գործը ընդունում է վարույթ, թե՝ ոչ։