Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

«Ռոման» վստահ հաղթեց «Բրագային», Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

Հռոմի «Ռոման» ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ պորտուգալական «Բրագայի» նկատմամբ:

Էդին Ջեկոն խաղի արդեն 5-րդ րոպեին բացեց հաշիվը: Երկրորդ խաղակեսի սկզբին տանտերերը մնացին 10 ֆուտբոլիստով, քանի որ երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվեց պաշտպան Ռիկարդու Էսժաուն:

60-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը չնայած գրավեց պորտուգալացիների դարպասը, սակայն մրցավարները խաղից դուրս վիճակ արձանագրին և չեղարկեցին այն: 86-րդ րոպեին Մխիթարյան – Վերետու – Մայորալ եռաքայլ կոմբինացիայից հետո իսպանացի հարձակվողը վերջապես ամրապնդեց «Ռոմայի» առավելությունը:

Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Պատասխան խաղը տեղի կունենա փետրվարի 25-ին: