Արման Փաշիկյանի 3-րդ հաղթանակը, Մարիա Գևորգյանի՝ առաջին կորուստը. ՀՀ շախմատի առաջնություն
Աջակցիր «Ա1+»-ինՏիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող շախմատի Հայաստանի առաջնությունում այսօր կայացան 3-րդ տուրի պարտիաները:
Տղամարդկանց մրցաշարի միանձյա առաջատար Արման Փաշիկյանը վստահ հաղթեց Զավեն Անդրիասյանին և վաստակեց 3-րդ միավորը: Նրան այժմ հետապնդում է Հովհաննես Գաբուզյանը, որը գեղեցիկ հաղթանակ տարավ նախկին առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանի նկատմամբ և վաստակեց 2,5 միավոր:
Վաղը կայանալիք 4-րդ տուրում Արման Փաշիկյանը կհանդիպի Մանուէլ Պետրոսյանի, իսկ Հովհաննես Գաբուզյանը՝ Հայկ Մարտիրոսյանի հետ:
Կանանց առաջնության միանձյա առաջատար Մարիա Գևորգյանը 3-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Վերոնիկա Խաչատրյանի հետ և կորցրեց առաջին կես միավորը: Նրան հետապնդող Սուսաննա Գաբոյանը հաղթեց Աննա Խաչատրյանին և նույնպես վաստակեց 2,5 միավոր:
Վաղը նախատեսված 4-րդ տուրում Մարիա Գևորգյանը սպիտակներով կմրցի 1 միավոր ունեցող ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանի հետ: Սուսաննա Գաբոյանը սևերով կխաղա մրցաշարի ետնապահ Արփինե Գրիգորյանի հետ, որը պարտվել է բոլոր երեք տուրերում: