Բացել լրահոսը Փակել լրահոսը
151889254_3656703531113981_7661766140191452145_n
A A
Պաշտոնական

Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ֆբ-յան էջից տեղեկանում ենք, որ  փետրվարի 18-ին՝ ժամը 18։30-ի դրությամբ‚ Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։
 
«Հարգելի' վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում երթևեկել՝ պահպանելով երթևեկության կանոնները։
 
Աշխատանքներ են տարվում վթարը վերացնելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»- գրված հաղորդագրության մեջ։