A
A
2020թ․ Տոկիոյի օլիմպիական խաղերը կկազմակերպի կին նախագահ
Աջակցիր «Ա1+»-ին2020 թվականի օլիմպիական ամառային խաղերի կազմկոմիտեի նոր նախագահ է նշանակվել Սեյկո Հաշիմոտոն: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, համապատասխան որոշում ընդունվել է խաղերի գործկոմի հերթական նիստում:
56-ամյա Սեյկո Հաշիմոտոն, ով նախկին չմշկորդ և հեծանվորդ է, յոթ օլիմպիական խաղերի մասնակից, այդ պաշտոնում կփոխարինի Յոշիրո Մորիին, որը հրաժարական էր տվել կազմկոմիտեի կին անդամներին քննադատելու համար:
Հիշեցնենք, որ 2020թ Տոկիոյի օլիմպիական խաղերը կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են և տեղի կունենան այս տարվա հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։