Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պե՛տք չի պարզել և զեկուցել, պետք է գնա՛լ և լուծե՛լ հարցը․ Փաշինյանը՝ Պապիկյանին (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստում վարչաետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ Այգեպարում ավարտվե՞լ են տանիքների, փողոցների վերականգնման աշխատանքները։

Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղոկասայանն արձագանքեց՝ աշխատանքները ավարտվել են, մնացել են ջրահեռացման փոքրիկ համակարգերի տեղադրման հարցերը․

«Փողոցների արտաքին տեսքի թարմացման աշխատանքները ևս վերջնական փուլում են»,- հայտնեց Ղուկասյանը։

Այգեպարում ավարտական փուլում է նաև երկաթբետոնե  ապաստարանի կառուցման աշխատանքները,- հայտնեց Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը։

Վարչապետը նաև հետաքրքրվեց՝ Ներքին Կարմրաղբյուր գյուղի  պուրակի կառուցման աշխատանքները ի՞նչ փուլում են, արդյո՞ք լուծվել են անշարժ գույքի ձեռքբեման և օտարման հարցերը։ Ի պատասխան՝ Ղուլարյանը հայտնեց, թե որոշակի խնդիրներ են առաջացել գույքի գրանցման հետ, և մինչ օրս հնարավոր չի եղել գույքերը գրանցել համայնքի հաշվեկռում, որպեսզի կարողանան աշխատանքները սկսել այնտեղ․

«Խնդիրներ են եղել սեփականատերերի հետ կապած, հիմա դատական գործընթացներ են»,-հայտնեց Ղուլարյանը։

Վարչապետը հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ չի լուծվել խնդիրը մինչև հիմա, Ղուլարյանն էլ ասաց՝ իրենց դաշտում չէ, մարզը և համայնքը պետք է լուծեին։

«Գնացել ենք, մարդկանց խոստացել ենք, ֆինանասավորումը տվել ենք, նախագիծը հաստատել ենք, տեղում նայել ենք , համաձայնությունները ձեռք ենք բերել, պարզվում է՝ մինչև հիմա արված չէ՞»,-Կառավարության անդամներին հարցեր ուղղեց վարչապետը, ապա դիմեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ պատճառը ճշտելու համար․ Պապիկյանն էլ արձագանքեց, թե հետամուտ կլինի և կճշտի․

«Տենց չի լինի, օգոստոս-սեպտեմբերին ենք գնացել, նայել, խոսել մարդկանց հետ, պարզվում է՝ մինչև հիմա գրանցման հարց կա, պետք չէ պարզել և զեկուցել, պետք է գնալ և լուծել հարցը, զեկուցել, որ արված է ամեն ինչ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։