Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Ունկնդիրը պետք է հասուն լինի, որ ըմբռնի, որ սա հասարակ ճաշակի բան չէ․ Հովհաննես Չեքիջյան (տեսանյութ)

Այսօր՝ փետրվարի 17-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում  Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգան բարեգործական համերգով, որը նվիրվում է Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին։ Համերգի հասույթն ուղղվելու է «Զինծառայողների ապահովագրության» 1000+ հիմնադրամին:

«Ա1+»-ը զրուցել է Պետական մրցանակների դափնեկիր, ժողովրդական արտիստ, երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանի հետ։

«Օրերը տխուր են, և ծրագիրն էլ չի կարող հատուկ ծրագիր չլինի։ Սկսում ենք Տերունական աղոթքով և խնդրում ենք Աստծուն, որ միասնական լինենք և այս աղետը փորձենք հաղթահարել։ Մեր ազգը մշակույթով է միշտ առաջնորդվել, առաջ գնացել ու հաղթահարել դժվարությունները»։ 

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, որն արդեն 60 տարի է՝ ղեկավարում է Հովհաննես Չեքիջյանը, մեր ազգային արժեքներից է։

Մաեստրոյի խոսքով՝ այս վաստակը տրվել է աշխատանքի շնորհիվ։ 

«Մեր ունկնդիրն էլ պետք է հասուն լինի, որ ըմբռնի դա, թե չէ, սա հասարակ ճաշակի բան չէ»։ 

Մանրամասները՝ տեսանյութում