Բացել լրահոսը Փակել լրահոսը
151381364_3614345955344745_893364342391941792_o (1)
A A
Պաշտոնական

Հայաստան է տեղափոխվել շուրջ 6 տոննա ծավալով աջակցող միջոցների խմբաքանակ

Հայաստան է տեղափոխվել շուրջ 6 տոննա ծավալով աջակցող միջոցների խմբաքանակ, որը պահեստավորվել է և շահառուներին կտրամադրվի՝ ըստ անհրաժեշտության։ Այդ մասին հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։

? Նիդերլանդների հայ համայնքի նախաձեռնությամբ հավաքագրված աջակցող սարքերի խմբաքանակը Հայաստան է տեղափոխվել Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության և «Ջավախք» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։

? Սայլակները, քայլակները, հենակներն ու մյուս աջակցող միջոցները կտրամադրվեն դրանց կարիքն ունեցող և 2020 թվականի ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին ու քաղաքացիական անձանց։

✅ Սա հնարավորություն կտա հաղթահարել միջավայրային արգելքները՝ թույլ տալով անձին անհրաժեշտ ծառայություններն ստանալ անխոչընդոտ և ժամանակին։