A
A
2020-ի ընթացքում 192 նորաստեղծ ընկերություններ ստացել են հարկային արտոնության հավաստագրեր
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«2020թ. ընթացքում 192 նորաստեղծ ընկերություններ ստացել են հարկային արտոնության հավաստագրեր:
Նշված 192 ընկերությունների գործունեության արդյունքում 770 նոր աշխատատեղ է ստեղծվել։
Ընդանուր առմամբ՝ 2020 թ. ոլորտում ստեղծվել է 3342 նոր աշխատատեղ, աճը 2019թ. համեմատ կազմել է 22%։
Օրենքի համաձայն՝ տեխնոլոգիական ոլորտի նոր ստեղծվող ընկերություններին տրամադրվում են հարկային արտոնություններ շահութահարկի 0% և եկամտահարկի 10% դրույքաչափով»։