Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+armenia - belarusia 17.02.
A A
Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում

Հայաստանի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի երկու երկրների մինչև 21 տարեկանների հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այդ հանդիպումը կկայանա մարտի 26-ին՝ Երևանում։

Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-21 հավաքականն ընդգրկվել է Եվրոպայի 2023թ առաջնության ընտրական H խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցներն են Ֆրանսիայի, Ուկրաինայի, Սերբիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Ֆարերյան կղզիների հավաքականները։

Որակավորման փուլը մեր թիմը կսկսի Ֆարերյան կղզիների ընտրանու հետ արտագնա հանդիպումով, որը նախատեսված է այս տարվա հունիսի 8-ին։