Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Չեն ձեռնարկվել միջոցներ վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ․ կասեցվել է հացի երկու արտադրամասերի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատերեր Սենո Խալաթյանին (ք. Գյումրի) և Սուրեն Ալոյանին (ք. Արթիկ) պատկանող հացի արտադրամասերում: 

Պարզվել է, որ այս կազմակերպություններում ոչ միայն արտադրությունն է կազմակերպվել առանց տեխնոլոգիական հրահանգների առկայության, այլև կոպտորեն խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները: Չեն ձեռնարկվել նաև համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը տարածքներ կանխելու, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմերը չեն ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության

Արտադրամասերի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին