Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻՆՍԿ ԽՈՒՄԲ
A A
Պաշտոնական

ԵԱՀԿ համանախագահները խոսել են Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ

Մոսկվա / Փարիզ / Վաշինգտոն, 2021 թ. Փետրվարի 16
 
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնության Իգոր Պոպովը, Ֆրանսիայի Ստեֆան Վիսկոնտին և Ամերիկայի Միացյալ Նահանգների Էնդրյու Շոֆերը) այսօր տարածեցին հետևյալ հայտարարությունը.
 
Համանախագահները փետրվարի 16-ին տեսակապի միջոցով առանձին խոսեցին Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի արտգործնախարար  Բայրամովի հետ: Մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
 
Յուրաքանչյուր նախարարի հետ համանախագահները մտքերի երկար ու բովանդակային փոխանակում են իրականացրել տարածաշրջանում կայունության խթանման, միջնորդության գործընթացի ձևին, անձնական ներկայացուցչի դերակատարությանը վերաբերող հարցերի շուրջ: