Բացել լրահոսը Փակել լրահոսը
150434489_4117528764948234_7530740595070629158_o
A A
Պաշտոնական

Մարտակերտ և Ստեփանակերտ քաղաքների մոտակայքում իրականացնում են ինժեներահետախուզական աշխատանքներ

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ ծառայության սակրավորական ջոկատները չպայթած ռազմամթերք հայտնաբերելու նպատակով, այս պահին Մարտակերտ և Ստեփանակերտ քաղաքների մոտակայքում իրականացնում են ինժեներահետախուզական աշխատանքներ։ Անհրաժեշտության դեպքում տեղում կպայթեցնեն։

Իսկ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը պայթեցման աշխատանքներ են իրականացնելու Մարտունի և Մարտակերտ քաղաքների, ինչպես նաև Բերքաձոոր, Այգեստան և Խնածախ գյուղերի մոտակայքում։

Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ։

Տեղեկատու հեռախոս՝ 911։