Մենք պարտավոր ենք համագործակցել բոլոր կողմերի հետ՝ բացառելով ուղղահայաց որևէ հարաբերություն Ադրբեջանի հետ․ ԱՀ նախագահ
Աջակցիր «Ա1+»-ինԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հերթական հանդիպումն է ունեցել աշխատանքային կոլեկտիվների հետ:
Ինչպես հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից, առողջապահության և արդարադատության նախարարությունների աշխատակիցների հետ հանդիպմանը նախագահը անդրադարձել է պատերազմական և հետպատերազմյան ժամանակաշրջանի իրադարձություններին և խնդիրներին: Հանրապետության նախագահը հերթական անգամ ընդգծել է, որ չնայած ստեղծված բարդ իրավիճակին՝ անկախությունը մնում է այն ճանապարհը, որով շարժվելու է Արցախը:
Հետպատերազմյան ժամանակաշրջանում Արցախի հանրապետության անվտանգության համակարգին ավելացել է ռուսական խաղաղապահների գործոնը, որին զուգահեռ շարունակելու են գործել նաև սեփական զինված ուժերը:
Հարությունյանը նշել է, որ պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար ու ենթակառուցվածքային հիմնախնդիրների կարգավորման համար մենք պարտավոր ենք համագործակցության որոշակի եզրեր գտնել բոլոր կողմերի հետ՝ միաժամանակ բացառելով ուղղահայաց որևէ հարաբերություն Ադրբեջանի հետ: Նախագահը նաև պատասխանել է հանդիպման մասնակիցների բազմաբնույթ հարցերին: