Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Կատյա Գալստյանը և Թադևոս Պողոսյանը՝ դահուկավազքի Հայաստանի չեմպիոններ

Աշոցքում կայացած Հայաստանի դահուկավազքի առաջնության երկրորդ փուլում կրկին հաջող են հանդես եկել տեղի դահուկորդները։ 

Կանանց 5կմ դահուկավազքի ազատ և դասական ոճերում կրկին հաղթել է Կատյա Գալստյանը։ Տղամարդկանց 10կմ մրցումներում լավագույն է ճանաչվել աշոցքի Թադևոս Պողոսյանը։ Առաջին փուլում այդ մրցատարածություններում հաղթել էր Միքայել Միքայելյանը, որը ներկայում Ֆինլանդիայում մասնակցում է դահուկավազքի աշխարհի երիտասարդական առաջնությանը։